20:54  ,  1 հուլիսի, 2012

Մխիթարյանը սկիզբ դրեց «Շախտյորի» հաղթանակին

Շվեյցարիայում հավաք անցկացնող Դոնեցկի «Շախտյորը» հուլիսի 1-ին ստուգողական խաղում 4:2 հաշվով առավելության է հասել Արաբական Միացյալ Էմիրությունների օլիմպիական հավաքականի նկատմամբ:

Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով «Շախտյորի» մեկնարկային կազմում է եղել եւ փոխարինվել է 52-րդ րոպեին: Հանդիպման 36-րդ րոպեին Մխիթարյանի կատարած փոխանցումից հետո ուկրաինացի պաշտպան Ալեքսեյ Կուրիլովը խփել է «Շախտյորի» երկրորդ գնդակը: Ուկրաինական ակումբի կազմում աչքի են ընկել նաեւ Մաքսիմ Ժիչկովն ու Դուգլաս Կոստան, ով 52-րդ րոպեին չի կարողացել անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը:

Հուլիսի 3-ին «Շախտյորը» ստուգողական հանդիպում կանցկացնի շվեյցարական «Թունի» հետ, իսկ հուլիսի 4-ին Միրչա Լուչեսկուի թիմի մրցակիցը կլինի Շվեյցարիայի բրոնզե մեդալակիր «Յանգ Բոյզը»:

Ստուգողական հանդիպում, Շվեյցարիա

ԱՄԷ (օլիմպիական հավաքական) – «Շախտյոր»՝ 2:4

Հալիլ, 34, 58 – Մխիթարյան,  10, Կուրիլով, 36, Կոստա, 42, Ժիչիկով, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով