16:04  ,  23 հունիսի, 2016

Ռայոլա. Ես ու Մխիթարյանը չենք հանձնվի

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի եւ գերմանական ակումբի ղեկավարության բանակցություններն ընթանում են լարված իրավիճակում: «Բորուսիան» չի ցանկանում վաճառել հայ խաղացողին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»: Գերմանական Bild-ը գրում է, որ բանակցություններն այնքան լարված են եղել, որ Ռայոլան նույնիսկ աթոռն է մի կողմ նետել:

«Հենրիխը կոնֆլիկտներ ստեղծող մարդ չէ: Բոլոր գործերով ես եմ զբաղվում: Մենք մտադիր չենք հանձնվել»,- մեկնաբանել է միջադեպը իտալացի գործակալը:

27-ամյա Մխիթարյանի համար «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկում է 36.5 միլոին եվրո: Transfermarkt.de-ն նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո: «Բորուսիան» պահանջում է 40 միլիոն:

Մխիթարյանի տրանսֆերը չհաջողացնելու դեպքում, «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի գնել Լոնդոնի «Արսենալի» եւ Ուելսի հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմզիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում