14:11  ,  20 հունիսի, 2016

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտի» մրցակիցը

ՈւԵՖԱ-ի գրասենյակում տեղի է ունեցել ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Չեմպիոնների լիգային առաջին անգամ մասնակցող Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» մրցակիցը կլինի Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոման»:

Առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 28-ին կամ 29-ին Անդորրայում, պատասխան հանդիպումը հուլիսի 5-ին կամ 6-ին Երեւանում:

Երկրորդ փուլում «Սանտա Կոլոմայի» եւ «Ալաշկերտի» դիմակայության հաղթողը կմրցի Թբիլիսիի «Դինամոյի» հետ:

Երկու տարի առաջ որակավորման փուլում «Սանտա Կոլոման» պայքարից դուրս էր թողել «Բանանցին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում