20:08  ,  16 հունիսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի 29-րդ օլիմպիականը

Հրաձիգ Հրաչյա Բաբայանը դարձել է Հայաստանի 29-րդ օլիմպիականը, որը կմասնակցի 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերին:

Ռիո-2016-ին մասնակցելու իրավունք Հրաչյա Բաբայանը ստացել է սպիտակ քարտի շնորհիվ, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

20-ամյա հրաձիգը 2015-ին Բաքվում տեղի ունեցած առաջին Եվրոպական խաղերում սահմանել էր Եվրոպայի երիտասարդական ռեկորդ: Բաբայանը Նանկինի պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում