13:52  ,  30 հունիսի, 2012

Հայ շախմատիստները ոչ ոքի են խաղացել Լեհաստանի թիմի հետ

Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը Մոսկվայում ընթացող Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարի առաջին տուրում ոչ ոքի է խաղացել Լեհաստանի թիմի հետ՝ 2:2:

Երկրորդ տուրում հայ շախմատիստները կմրցեն «Դվորկովիչի հյուրասենյակի» թիմի հետ:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հավաքականները:

Armchess.am-ը հայտնում է, որ շախմատի միջազգային ֆեդերացիան ՖԻԴԵ-ի վարպետի կոչում է շնորհեել երեւանցի պատանի շախմատիստ Հայկ Գ. Վարդանյանին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում