17:50  ,  7 հունիսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի 27-րդ օլիմպիականը

Հայ օլիմպիականների թիվն ավելացավ եւս մեկով: Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը եւս ստացավ 2016թ. Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը։

«Հաստատվեց Հովհաննես Դավթյանի օլիմպիական ուղեգիրը։ Մենք վստահ էինք, որ ուղեգիրը մերն է, քանի որ վարկանիշային աղյուսակում Հովհաննես Դավթյանը լավագույն 22-ի մեջ 10-րդն էր, իսկ օլիմպիական ուղեգիր հասնում է վարկանիշային աղյուսակի լավագույն 22 ձյուդոիստներին։

Օրերս փակվեց աղյուսակը եւ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հրապարակեց Ռիոյի Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների պաշտոնական ցանկը: Վերջնական արդյունքներից հետո մեր մարզիկը մնաց 10-րդ տեղում, թեեւ վերջին երկու մրցաշարերին չմասնակցեց»,- ասաց Դավիթ Խիթարյանը։

Հովհաննես Դավթյանը դարձավ Հայաստանի 27-րդ օլիմպիականը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով