10:46  ,  30 հունիսի, 2012

Եվրո-2012. եզրափակիչի տոմսերը դեռ չեն սպառվել

Եվրո-2012-ի եզրափակիչի՝ Իսպանիա – Իտալիա խաղին մնացել է 2000 տոմս: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում Եվրո-2012-ի տնօրեն Մարկիյան Լուբկիվսկին:

Եզրափակիչ խաղի մեկ տոմսի արժեքը (երկրորդ կարգ՝ ստադիոնի միջին հատված) կազմում է 330 եվրո, հաղորդում է «Украина-2012» տեղեկատվական կենտրոնը:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 1-ին Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով