00:59  ,  7 հունիսի, 2016

Հայաստանի հավաքականի պաշտպանը կտեղափոխվի Իրան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Իրանում: 24-ամյա ֆուտբոլիստը Երեւանի «Փյունիկից» տեղափոխվել է Իրանի «Տրակտոր Սազի»:

Թավրիզը ներկայացնող ակումբի հետ Վարազդատ Հարոյանը կնքել է երկու տարվա պայմանագիր, հաղորդում է իրանական թիմի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Իրանում է հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը: Նա ներկայացնում է Թեհրանի «Էստեղլալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում