20:35  ,  3 հունիսի, 2016

«Ռոլան Գարոս». Եզրափակիչում՝ Ջոկովիչ vs Մարեյ

Բրիտանացի Էնդի Մարեյը դարձավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչի երկրորդ մասնակիցը: Կիսաեզրափակիչում նա չորս սեթում պարտության մատնեց շվեյցարացի Սթեն Վավրինկային՝ 6:4, 6:2, 4:6, 6:2:

Տիտղոսի համար Մարեյը կպայքարի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ, որը պայքարից դուրս էր թողել ավստրիացի Դոմինիկ Թիմին՝  6:2, 6:1, 6:4:

Հիշեցնենք, որ կանանց չեմպիոնական տիտղոսը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսն ու իսպանացի Գարբինյե Մուգուրուսան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով