19:12  ,  3 հունիսի, 2016

«Ռոլան Գարոս». Սերենա Ուիլյամսը եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը դուրս է եկել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ: Ամերիկացի մարզուհին առավելության է հասել հոլանդացի Կիկի Բերտենսի նկատմամբ՝ 7:6 (7), 6:4:

Սերենա Ուիլյամսը 27-րդ անգամ հանդես կգա «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչում: Տիտղոսի համար նրա մրցակիցը կլինի իսպանացի Գարբինյե Մուգուրուսան, որը պարտության է մատնել ավստրալացի Սամանտա Ստոսուրին՝ 6:2, 6:4:

«Ռոլան Գարոսում» չեմպիոնական տիտղոսը նվաճելու դեպքում, Սերենա Ուիլյամսը կկրկնի լեգենդար գերմանացի Շտեֆի Գրաֆի ռեկորդը՝ 22 տիտղոս «Մեծ սաղավարտի» մրցաշարերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում