20:40  ,  2 հունիսի, 2016

«Ռոլան Գարոս». Սերենա Ուիլյամսը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Փարիզում շարունակվող թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը: Քառորդ եզրափակիչում ամերիկացի մարզուհին 5:7, 6:4, 6:1 հաշվով առավելության է հասել Ղազախստանի ներկայացուցիչ Յուլյա Պուտինցեւայի նկատմամբ:

Սերենա Ուիլյամսի հաջորդ մրցակիցը կլինի հոլանդացի Կիկի Բերտենսը, որը 7:5, 6:2 հաշվով պարտության է մատնել շվեյցարացի Տիմեա Բաչինսկուն:

Եզրափակիչի մյուս ուղեգրի համար կմրցեն իսպանացի Գարբինե Մուգուրուսան եւ ավստրալացի Սամանտա Ստոսուրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում