19:10  ,  2 հունիսի, 2016

Աբրահամ Խաշմանյանը երկարաձգել է պայմանագիրն «Ալաշկերտի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» երկարաձգել է պայմանագրերը թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, մարզչական շտաբի մյուս մասնագետների եւ մի շարք ֆուտբոլիստների հետ մինչեւ 2017թ. օգոստոսի 1-ը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղերին (առաջին հանդիպումը՝ ըստ խաղացանկի, կկայանա հունիսի 28-29-ին) «Ալաշկերտը» կսկսի պատրաստվել հունիսի 5-ից:

Երեւանյան մարզումները կշարունակվեն մինչեւ հունիսի 14-ը: Այնուհետեւ «Ալաշկերտը» կմեկնի Հանքավան, որտեղ հավաք կանցկացնի հունիսի 15-23-ը: Հունիսի 15-ին Հանքավանում նախատեսված է ստուգողական խաղ Հայաստանի փոխչեմպիոն «Շիրակի» հետ: Եվս մեկ ստուգողական հանդիպում թիմը կանցկացնի հունիսի 22-ին: Մրցակիցը դեռ հայտնի չէ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով