20:07  ,  1 հունիսի, 2016

«Ռոլան Գարոս». Մարգարիտա Գասպարյանը Սվետլանա Կուզնեցովայի հետ կիսաեզրափակիչում է

Ռուսաստանցիներ Մարգարիտա Գասպարյանն ու Սվետլանա Կուզնեցովան նվաճել են թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության զուգախաղի կիսաեզրափակիչի ուղեգիր: Նրանք 6:2, 6:4 հաշվով առավելության են հասել չինացիներ Սյույ Իֆանի եւ Չժեն Սայսայի նկատմամբ:

Կանանց մենախաղում աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը 64 րոպեում պարտության է մատնել Ուկրաինայի առաջին համար Էլինա Սվիտոլինային՝ 6:1, 6:1: Սերենա Ուիլյամսի հաջորդ մրցակիցը կլինի Ղազախստանի ներկայացուցիչ Յուլյա Պուտինցեւան:

Տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է շվեյցարացի Սթեն Վավրինկան, որը 6:2, 6:1, 7:6 (9:7) հաշվով պարտության է մատնել իսպանացի Ռամոս-Վինյոլասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս