11:22  ,  1 հունիսի, 2016

Անաստասիա Գալուստյանը՝ Հայաստանի բաց առաջնության հաղթող

Օլիմպիական չեմպիոն Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցում կայացել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Կանանց պայքարում 150,26 միավորով հաղթող դարձավ պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Անաստասիա Գալուստյանը: Երկրորդ տեղում Միլենա Դանիելյանն է (68,34 միավոր), իսկ եռյակը եզրափակել է Նատալի Գզիրյանը (54.99 միավոր):

Տղաների մրցաշարին մասնակցում էին երկու գեղասահորդ` Սլավիկ Հայրապետյանը եւ Կանադան ներկայացնող Ջեկ Կերմեզյանը: 178,45 միավորով առաջին տեղում Սլավիկ Հայրապետյանն է, իսկ Կերմեզյանը հավաքեց 177,44 միավոր:

Հունիսի 1-ին կկայանա առաջնության պարգեւատրման արարողությունը, որի ժամանակ գեղասահորդները կներկայանան ցուցադրական ելույթներով: Առաջնությանը մասնակցում էին 45 գեղասահորդներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում