17:12  ,  31 մայիսի, 2016

Մարսելոն Չեմպիոնների լիգայի մեդալը կնվիրի երկրպագուի (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Մարսելոն որոշել է Չեմպիոնների լիգայի ոսկե մեդալը նվիրել երկրպագուներից մեկին:

Ֆուտբոլիստը Instagram-ում հայտարարել է խաղարկություն: Երկրպագուները մինչեւ հունիսի 4-ը պետք է տարածեն նրա լուսանկարը, իսկ հետո նրանցից մեկը կստանա Չեմպիոնների լիգայի ոսկե մեդալն ու բրազիլացու խաղակոշիկները:

Հիշեցնենք, որ Մարսելոն «Ռեալի» կազմում Չեմպիոնների լիգայի գավաթակիր դարձել է 2014-ին եւ այս տարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում