20:19  ,  29 հունիսի, 2012

ՀՖՖ-ն տուգանել է

Հունիսի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի անդամ Ռոբերտ Դալլաքյանի նախագահությամբ, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Ընդունվել են մի շարք որոշումներ։

25/06/12թ. «Շիրակ-2» - «Ալաշկերտ» խաղին «Շիրակ-2» թիմի ֆուտբոլիստ Արթուր Դավթյանի հեռացման, մրցակցին գլխով հարվածելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` որակազրկել 4 խաղով, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:

24/06/12թ. «Փյունիկ» - «Արարատ» խաղին «Արարատ» թիմի կազմում որակազրկված ֆուտբոլիստ (Արթուր Մեսրոպյան) մասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն` «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:

25/06/12թ. «Փյունիկ-2» - «Արարատ-2» խաղին «Արարատ-2» թիմի կազմում որակազրկված ֆուտբոլիստ (Արայիկ Մկրտչյան) մասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն` «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:

23/06/12թ. «Իմպուլս» - «Շիրակ» խաղին մարզադաշտում կարգ ու կանոն չապահովելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով Արարատի «Այգ» մարզադաշտը, «Էրեբունի-Դիլիջան» մարզական ակումբին տուգանել 50000 դրամ:

21/06/12թ. «Ակադեմիա-99» - «Փյունիկ-3-99» խաղին «Ակադեմիա-99» թիմի ֆուտբոլիստ Սերվին Բաղումյանի հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, ՀՖՖ տեխնիկական կենտրոն-Ակադեմիային տուգանել 1000 դրամ:

22/06/12թ. «Շենգավիթ-96» - «Արտաշատ-96» խաղին «Արտաշատ-96» թիմի ֆուտբոլիստ Հարություն Բաբախանյանի հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, Արտաշատի համալիր մարզադպրոցին տուգանել 3000 դրամ:

22/06/12թ. «Փյունիկ-96»-«Բանանց-96» խաղին «Փյունիկ-96» թիմի ֆուտբոլիստ Կառլեն Վարդանյանի հեռացման, մրցակցին դարպասը գրավելու ակնհայտ հնարավորությունից զրկելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 2000 դրամ:

26/06/12թ. «Փյունիկ-1-97» - «Լ.Արցախ-97» խաղին «Փյունիկ-1-97» թիմի ֆուտբոլիստ Մայիս Դոլմազյանի հեռացման, մրցակցին դարպասը գրավելու ակնհայտ հնարավորությունից զրկելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 2000 դրամ:

22/06/12թ. «Իջեւան-98» - «Վեդի-98» խաղը չկայանալու բուժ. օգնության աշխատակիցների բացակայության պատճառով, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` «Իջեւան-98» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Նիկարմ» ֆուտբոլային ակումբին տուգանել 20000 դրամ:

22/06/12թ. «Բանանց-1-98» - «Գուգարաց-98» խաղը չկայանալու «Գուգարաց-98» թիմի չներկայանալու պատճառով, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` «Գուգարաց-98» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Գուգարաց» ֆուտբոլային ակումբին տուգանել 30000 դրամ:

24/06/12թ. «Ակադեմիա-2-2000» - «Փյունիկ-1-2000» խաղին «Փյունիկ-1-2000» թիմի կազմում ակումբում չգրանցված ֆուտբոլիստ (Ազատ Հարությունյան) մասնակցելու համար, ՀՖՖ-ի 2012-2013թթ. մրցումների անցկացման կանոնակարգի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 3000 դրամ:

24/06/12թ. «Միկա-2000» - «Բանանց-3-2000» խաղին «Միկա-2000» թիմի կազմում ակումբում չգրանցված ֆուտբոլիստ (Սարգիս Գինոսյան) մասնակցելու համար, ՀՖՖ-ի 2012-2013թթ. մրցումների անցկացման կանոնակարգի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Միկա» ֆուտբոլային ակումբին տուգանել 3000 դրամ:

«Գուգարաց-98» թիմում հայտավորված պաշտոնյա չլինելու համար, ՀՖՖ-ի 2012-2013թթ. մրցումների անցկացման կանոնակարգի 10-րդ հոդվածի 14-րդ կետի եւ կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 21-րդ կետի համաձայն` «Գուգարաց» ֆուտբոլային ակումբին տուգանել 20000 դրամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս