09:40  ,  30 մայիսի, 2016

Եվրոպայի առաջնություն. Երրորդ տուրում՝ մեկ հաղթանակ

Ռումինիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անահատական առաջնության երրորդ տուրում Հայաստանի 4 ներկայացուցիչներից հաղթանակ է տարել միայն Լիլիթ Գալոյանը, որն ուժեղ է գտնվել ռուս Իրինա Ուտիացկայայից: Մարիա Կուրսովան, Մարիա Գեւորգյանը եւ Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի են ավարտել իր պարտիան:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Կուրսովան, որը 2.5 միավորով բաժանում է 5-17-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում