Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ Transfermarkt.de-ն հաշվել է Մադրիդի «Ռեալի» ու «Աթլետիկոյի» կազմերի արժեքը։ Այքայական ակումբի բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմել է 485 միլիոն եվրո, իսկ «Աթլետիկոյի» կազմը՝ 267։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Միլանի «Սան Սիրո» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում