23:35  ,  24 մայիսի, 2016

Սերենա Ուիլյամսն ու Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեցին «Ռոլան Գարոսում»

Աշխարհի առաջին ռակետներ Սերենա Ուիլյամսն ու Նովակ Ջոկովիչը հաղթանակով են մեկնարկել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում: Տիտղոսը պաշտպանող ամերիկացի թենիսիստուհին առաջին շրջանում 6:2, 6:0 հաշվով առավելության է հասել Սլովակիայի ներկայացուցիչ Մագդալենա Ռիբարիկովայի նկատմամբ: Երկրորդ շրջան է դուրս եկել նաեւ Սերենայի ավագ քույր Վինուսը:

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն առաջին շրջանում դուրս է թողել թայվանցի Լու Յանսյունին: Սերբ թենիսիստը հաղթել է 6:4, 6:1, 6:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով