Ֆրանսական «Նանտի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Միշել Տեր-Զաքարյանը պայմանագիր է կնքել «Ռեյմսի» հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Այս մրցաշրջանում «Ռեյմսը» 18-րդ տեղն էր գրավել «Լիգա-1»-ում եւ դուրս մնացել ուժեղագույնների խմբից։ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստի առջեւ դրված կլինի թիմին «Լիգա-1» վերադարձնելու խնդիր։
Հիշեցնենք, որ 53-ամյա Տեր-Զաքարյանը 2012-ին էր վերադարձել «Նանտ», որը Ֆրանսիայի առաջնությանը 48 միավորով ավարտեց 14-րդ տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում