20:02  ,  23 մայիսի, 2016

«Ռոլան Գարոս». Մարգարիտա Գասպարյանը պարտվեց մեկնարկում

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը չկարողացավ հաղթահարել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության առաջին շրջանի արգելքը։ Մեկնարկում 21-ամյա մոսկվացին մրցեց ամերիկացի Սլոան Սթիվենսի հետ եւ պարտվեց երկու սեթում՝ 4:6, 3:6։

Սթիվենսը երրորդ շրջանի ուղեգրի համար կհանդիպի պարագվայցի Վերոնիկա Սապեդե-Ռոյգի հետ։

Փարիզի «Ռոլան Գարոս» կորտերում ընթացող մրցաշարը երկրորդն է «Մեծ սաղավարտի» շարքում եւ կավարտվի հունիսի 5-ին։ Մրցանակային հիմնադրամը 32 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում