20:22  ,  21 մայիսի, 2016

Չեմպիոնների լիգա. Հայտնի են խմբային մրցաշարի 22 մասնակիցները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում արդեն հայտնի են 2016/17թթ. մրցաշարի խմբային փուլի 22 մասնակիցները:

Դրանք են՝ «Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկոն», «Սեւիլիան» (բոլորը՝ Իսպանիա), «Լեսթերը», «Արսենալը», «Տոտենհեմը» (բոլորը՝ Անգլիա), «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան»», «Բայերը» (բոլորը՝ Գերմանիա), «Յուվենտուսը», «Նապոլին» (երկուսն էլ՝ Իտալիա), «Բենֆիկան», «Սպորտինգը» (երկուսն էլ՝ Պորտուգալիա), ՊՍԺ-ն, «Լիոնը»՝ (երկուսն էլ՝ Ֆրանսիա), ԲԿՄԱ-ն (Ռուսաստան), Կիեւի «Դինամոն»» (Ուկրաինա), ՊՍՎ-ն (Հոլանդիա), «Բրյուգեն» (Բելգիա), «Բազելը» (Շվեյցարիա) եւ «Բեշիկթաշը» (Թուրքիա):

Խմբային փուլի եւս 10 մասնակցիներ հայտնի կդառնան որակավորման 4 փուլերի արդյունքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում