16:40  ,  20 մայիսի, 2016

Միշել Տեր-Զաքարյանը կգլխավորի «Ռեյմսը»

«Նանտի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող Միշել Տեր-Զաքարյանը կգլխավորի ֆրանսիական «Ռեյմսը», տեղեկացնում է France Football-ը։

Այս մրցաշրջանում «Ռեյմսը» 18-րդ տեղն էր գրավել «Լիգա-1»-ում եւ դուրս մնացել ուժեղագույնների լիգայից։ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստի առջեւ դրված կլինի թիմին «Լիգա-1» վերադարձնելու խնդիր։

Հիշեցնենք, որ 53-ամյա Տեր-Զաքարյանը 2012-ին էր վերադարձել «Նանտ», որը Ֆրանսիայի առաջնությանը 48 միավորով ավարտեց 14-րդ տեղում է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում