17:49  ,  19 մայիսի, 2016

«Ռոլան Գարոս». Կարեն Խաչանովը չհաղթահարեց որակավորման արգելքը

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության («Ռոլան Գարոս») որակավորման եզրափակիչ եւ ավարտել է պայքարը։ 19-ամյա մոսկվացի թենիսիստը 4:6, 6:2, 2:6 հաշվով պարտվել է իսպանացի Խորդի Սամպեր-Մոնտանային, որի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Ասլան Կարացեւը։

Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը հաղթանակով էր մեկնարկել Փարիզում։ Առաջին փուլում նա 6։2, 6։3 հաշվով հաղթել էր ֆրանսիացի Մաքսիմ Ամուին։

Վերջերս Կարեն Խաչանովը հաղթել էր Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված «չելենջեր» շարքի մրցաշարում, եւ դրա շնորհիվ 14 աստիճան առաջադիմել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում՝ բարձրանալով 109-րդ տեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս