12:25  ,  16 մայիսի, 2016

Գրիգոր Մխիթարյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Կազանում ավարտված սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գրիգոր Մխիթարյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը:

Մարտական սամբոյի մրցաշարի 52 կգ քաշային կարգի եզրափակիչում Մխիթարյանը 1:0 հաշվով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Արտուշ Ասրյանին` նվաճելով Հայաստանի միակ ոսկե մեդալը Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Վաչիկ Վարդանյանը 68 կգ քաշայինների եզրափակիչում պարտվել է ռուսաստանցի Ռուսլան Գասանխանովին եւ բավարարվել արծաթե մեդալով:

Մարտական սամբոյի մրցաշարում Հայաստանի հավաքականը 4 մեդալով (1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե) թիմային հաշվարկում գրավել է երրորդ տեղը:

Հիշեցնենք, որ մարզական սամբոյի մրցաշարում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Մխիթար Մխիթարյանը (57 կգ) եւ Էդիկ Պետրոսյանը (90 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ:

Տեսանյութում Գրիգոր Մխիթարյանի եզրափակիչ գոտեմարտը՝ 48:00-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում