10:50  ,  14 մայիսի, 2016

Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (ֆոտոշարք)

Կազանում մայիսի 13-ին մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնությունում Տիգրան Կիրակոսյանը նվաճել է արծաթե մեդալ:

Հայաստանի ներկայացուցիչը հասել է մարզական սամբոյի 52 կգ քաշայինների մրցաշարի եզրափակիչ, որտեղ 2:5 հաշվով պարտվել է ռուսաստանցի Վալերի Սորոնոկովին եւ բավարարվել արծաթե մեդալով:

57 կգ քաշային Մխիթար Մխիթարյանը եւ 90 կգ քաշային Էդիկ Պետրոսյանը նվաճել են բրոնզե մեդալներ:

Եվրոպայի առաջնության առաջին օրը ռուս սամբիստները նվաճել են 7 ոսկե մեդալ: Առաջնությունը կավարտվի մայիսի 15-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս