11:58  ,  13 մայիսի, 2016

Հայ ձյուդոիստները հաջող հանդես չեն եկել Ալմաթիում

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներ 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը եւ 52 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչը հաջող հանդես չեն եկել Ալմաթիի Գրան պրիում:

Ստանկեւիչը մեկնարկային գոտեմարտում պարտվել է շվեյցարացի Եվելին Տշոփին, իսկ 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը հաղթեց իրանցի Ալիրեզա Խոջաշեհիին հաղթելուց հետո պարտվել է իտալացի Ֆաբիո Բասիլին:

Հայաստանը այս Գրան պրիին մասնակցում էր 2 ձյուդոիստներով, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս