Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում «Ուրալը» Եկատերինբուրգում ընդունեց Մոսկվայի «Սպարտակին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։
Միակ գնդակը խփեց հոլանդացի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը։
«Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը փոխարինման է դուրս եկել 81-րդ րոպեին։
«Սպարտակը» 47 միավորով 5-րդ տեղում է, «Ուրալը» վաստակել է 36 միավոր եւ 8-րդ տեղում է։
Ռուսաստանի առաջնություն, 28-րդ տուր
«Ուրալ» - «Սպարտակ»՝ 0։1
Կվինսի Պրոմես, 40
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում