20:45  ,  12 մայիսի, 2016

«Ուրալը» պարտվեց «Սպարտակին», Մանուչարյանը դուրս եկավ փոխարինման

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում «Ուրալը» Եկատերինբուրգում ընդունեց Մոսկվայի «Սպարտակին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Միակ գնդակը խփեց հոլանդացի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը։

«Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը փոխարինման է դուրս եկել 81-րդ րոպեին։

«Սպարտակը» 47 միավորով 5-րդ տեղում է, «Ուրալը» վաստակել է 36 միավոր եւ 8-րդ տեղում է։

Ռուսաստանի առաջնություն, 28-րդ տուր

«Ուրալ» - «Սպարտակ»՝ 0։1

Կվինսի Պրոմես, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում