16:25  ,  11 մայիսի, 2016

Ինչպես Միշել Տեր-Զաքարյանը հրաժեշտ տվեց «Նանտի» երկրպագուներին (ֆոտո)

«Նանտի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող Միշել Տեր-Զաքարյանն ընթացիկ մրցաշրջանում վերջին տնային խաղից հետո հրաժեշտ է տվել ֆրանսիական ակումբի երկրպագուներին: Դա տեղի է ունեցել «Կանի» դեմ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության նախավերջին տուրի խաղում, որում «Նանտը» պարտվեց 1:2 հաշվով:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի վերջում Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստին կփոխարինի Ռենե Ժիրարը: 53-ամյա Տեր-Զաքարյանը 2012-ին էր վերադարձել «Նանտ», որը Ֆրանսիայի առաջնության 37-րդ տուրից հետո 48 միավորով 12-րդ տեղում է: «Լիգա-1»-ի վերջին տուրում «Նանտը» կհյուրընկալվի ՊՍԺ-ին՝ անցկացնելով վերջին խաղը հայ մասնագետի գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով