00:12  ,  3 մայիսի, 2016

Մադրիդ. Մարգարիտա Գասպարյանը զուգախաղում հաղթահարել է առաջին շրջանը

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը չեխ Կատերինա Սինյակովայի հետ հաղթահարել է Մադրիդի մրցաշարի կանանց զուգախաղի առաջին շրջանի արգելքը՝ 5:7, 6:2, 10:6 հաշվով առավելության հասնելով Չեխիայի ներկայացուցիչներ Կվետա Պեշկեի եւ Բարբորա Ստրիցովայի նկատմամբ: Հանդիպումը տեւել է 1 ժամ 29 րոպե: Գասպարյանի եւ Սինյակովայի հաջորդ մրցակիցը կլինեն Թայվանի ներկայաուցիչներ Հաո-Ցզինն ու Յուն-Ժան Չժանը:

Հիշեցնենք, որ մենախաղի առաջին շրջանում Գասպարյանը պարտվել էր իտալացի Կարին Կնապին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում