10:57  ,  6 մարտի, 2012

Մլադեն Պետրիչը կհեռանա «Համբուրգից»

Գերմանական «Համբուրգի» ղեկավարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել Խորվաթիայի հավաքականի հարձակվող Մլադեն Պետրիչին, հաղորդում է Sky Sports-ը։

31-ամյա ֆուտբոլիստի պայմանագրը «Համբուրգի» հետ նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Գերմանական ակումբի սպորտային տնօրեն Ֆրանկ Արնեսենը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը. «Մլադենը բազմաթիվ գոլեր է խփել «Համբուրգում» եւ դեռեւս կարեւոր խաղացող է համարվում թիմում, սակայն մենք այլ ճանապարհ ենք ընտրել»։

Պետրիչը խոստովանել է, որ չի ցանկանում հեռանալ «Համբուրգից». «Կցանկանայի երկարաժամկետ պայմանագիր կնքել թիմի հետ, սակայն դա այլեւս հնարավոր չէ։ Որոշումն արդեն ընդունված է, եւ ես պետք է մտածեմ ապագայի մասին»,- նշել է Պետրիչը։

Խորվաթ հարձակվողը հաճախակի է վնասվածք ստանում եւ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է ընդամենը 6 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում