17:26  ,  28 հունիսի, 2012

Կհանդիպեն «Բարսելոնան» եւ «Մանչեսթեր Յունայթեդը»

«Բարսելոնան» ու «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում կանցկացնեն ստուգողական հանդիպում, որը տեղի կունենա օգոստոսի 8-ին Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքում։ Լուրը հաստատել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի մեկնարկից առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Բարսելոնան» ընկերական հանդիպում անցկացրեցին Վաշինգտոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով