«Բարսելոնան» ու «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում կանցկացնեն ստուգողական հանդիպում, որը տեղի կունենա օգոստոսի 8-ին Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքում։ Լուրը հաստատել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի մեկնարկից առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Բարսելոնան» ընկերական հանդիպում անցկացրեցին Վաշինգտոնում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում