18:54  ,  28 ապրիլի, 2016

Պրահա. Մարգարիտա Գասպարյանը զուգախաղի եզրափակիչում է

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը չեխ Անդրեա Գլավաչկովայի հետ դուրս է եկել թենիսի Պրահայի մրցաշարի (WTA J&T Banka Prague Open ) կանանց զուգախաղի եզրափակիչ: Կիսաեզրափակիչում Գասպարյանն ու Գլավաչկովան պարտության են մատնել կանադացի Գաբրիելա Դաբրովսկի - իսպանացի Մարիա-Խոսե Մարտինես-Սանչես զույգին: 1 ժամ 47 րոպե տեւած պայքարն ավարտվել է 7:5, 4:6, [10:5] հաշվով:

Տիտղոսի համար Գասպարյանն ու Գլավաչկովան կհանդիպեն արգենտինացի Մարիա Իրիխոյնենի եւ լեհ Պաուլա Կանեյի հետ:

WTA J&T Banka Prague Open-ի մրցանակային հիմնադրամը 426 հազար դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով