13:57  ,  28 հունիսի, 2012

«Չելսին» 20 միլիոն ֆունտ է առաջարկում Յովետիչի համար

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսին» ցանկանում է ձեռք բերել իտալական «Ֆիորենտինայի» եւ Չեռնոգորիայի ազգային հավաքականի հարձակվող Ստեվան Յովետիչին:

TMW-ի համաձայն՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է 20 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար:

Հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ «Յուվենտուսն» ու «Նապոլին»:

Իտալիայի ավարտված առաջնությունում Յովետիչը «Ֆիորենտինայի»  կազմում անցկացրել է 27 հանդիպում եւ դարձել է 14 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում