21:52  ,  24 ապրիլի, 2016

«Քրիսթալ Փելասը» պատմության մեջ երկրորդ անգամ կխաղա Անգլիայի Գավաթի եզրափակիչում

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Լոնդոնի «Քրիսթալ Փելասը» «Ուեմբլի» ստադիոնում 2:1 հաշվով առավելության հասավ «Ուոթֆորդի» նկատմամբ եւ պատմության մեջ երկրորդ անգամ հանդես կգա եզրափակիչում՝ մրցելով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որը դուրս էր թողել «Էվերտոնին»:

Նախորդ անգամ «Քրսթալ Փելասը» եզրափակիչում հանդես է եկել 1990 թվականին՝ դարձյալ խաղալով «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ: Այն ժամանակ «Ուեմբլիում» կայացած հանդիպումն ավարտվել է 3:3 հաշվով: Վերախաղարկման խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է նվազագույն հաշվով:

Անգլիայի Գավաթ, կիսաեզրափակիչ

Լոնդոն, «Ուեմբլի»

«Քրիսթալ Փելաս» - «Ուոթֆորդ»՝ 2:1

Բոլասյե, 6, Ուիքհեմ, 61 – Դինի, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում