20:40  ,  22 ապրիլի, 2016

ԵԱ-2016. Երկրորդ օրը Հայաստանը մեդալ չի նվաճել

Կազանում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը Հայաստանի հավաքականը մեդալ չի նվաճել։

73 կգ քաշային Արսեն Ղազարյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է Կիպրոսի ներկայացուցիչ Անդրեաս Կրասասին։

81 կգ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ։ Նրանք դուրս են մնացել առաջին շրջանում։ Անդրանիկ Չափարյանը չի հաղթահարել թուրք Էմիրհան Յուջելի, Ռաֆայել Դավթյանը՝ հույն Ալեքսիոս Նտանացիդիսի արգելքը։

Հիշեցնենք, որ առաջին օրը Հայաստանը նվաճել էր մեկ բրոնզե մեդալ: 60 կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանը (լուսանկարում՝ ձախից երրորդը) երրորդ տեղի համար գոտեմարտում պարտության էր մատնել թուրք Բեքիր Օզլուին, որը առաջին շրջանում դուրս էր թողել այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գարիկ Հարությունյանին:

66 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր ադրբեջանցի Թարլան Քարիմովին, սակայն հաջորդ գոտեմարտում պարտություն կրել եւ դուրս մնացել պայքարից: Այս քաշային կարգում բրոնզե մեդալի էր արժանացել ռուսաստանցի Արսեն Գալստյանը:

Կանանց 52 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ժաննա Ստանկեւիչը պարտվել էր մեկնարկային գոտեմարտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս