00:52  ,  22 ապրիլի, 2016

Բարսելոնա. Կարեն Խաչանովը պարտվեց

Բարսելոնայում ընթացող թենիսի ATP շարքի մրցաշարում ռուսաստանցի Կարեն Խաչանովը երրորդ շրջանում մրցել է ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովի հետ եւ 1 ժամ 20 րոպե տեւած մրցախաղում պարտություն է կրել 4:6, 5:7 հաշվով: 19-ամյա մոսկվացին աշխարհի 138-րդ ռակետն է, Դոլգոպոլովը 30-րդն է համաշխարհային դասակարգման աղյուսակում:

Քառորդ եզրափակիչում ուկրաինացի թենիսիստը կմրցի ճապոնացի Կեի Նիսիկորիի հետ, որը հաղթել է ֆրանսիացի Ժերեմի Շարդիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում