19:55  ,  19 ապրիլի, 2016

Աշխարհի կրկնակի չեմպիոնը զոհվել է Ալպերում

21-ամյա շվեյցարացի սնոուբորդիստ Էստել Բալեն զոհվել է Ալպերում: Ֆրիռայդի (չպատրաստած մրցուղիներով) աշխարհի կրկնակի չեմպիոնը մնացել է ձնակույտի հոսքի տակ, հաղորդում է FP-ն: Նա մասնակցել է կինոնկարահանումների:

Մարզուհին եղել է սաղավարտով եւ համապատասխան պաշտպանական հանդերձանքով, սակայն փրկել նրա կյանքը չի հաջողվել:

Էստել Բալեն աշխարհի չեմպիոն էր դարձել 2015 եւ 2016 թվականներին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում