21:12  ,  13 ապրիլի, 2016

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը պարտվել է 55-րդ ռակետին

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Մոնտե Կարլոյում ընթացող «Մասթերս-1000» շարքի մրցաշարի երկրորդ շրջանում պարտվել է Իրժի Վեսելիին՝ 4:6, 6:2, 4:6: 22-ամյա չեխ թենիսիստն այժմ աշխարհի 55-րդ ռակետն է:

2010թ. Լոնդոնի մրցաշարի երրորդ շրջանում բելգիացի Քսավյե Մալիսին պարտվելուց հետո Նովակ Ջոկովիչը մինչեւ այս չէր պարտվել աշխարհի 50 ուժեղագույնների մեջ չմտնող թենիսիստների: Մալիսն այն ժամանակ 74-րդ ռակետն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս