15:10  ,  13 ապրիլի, 2016

Դավիդ Յուրչենկոն չի կարող խաղալ «Ուֆայի» դեմ

Մախաչկալայի «Անժիում» վարձավճարով հանդես եկող 30-ամյա դարպասապահ Դավիդ Յուրչենկոն չի մասնակցի Բաշկիրիայի «Ուֆայի» դեմ Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրի խաղին, որը կկայանա ապրիլի 17-ին։

«Անժիի» թվիթերյան էջը հայտնում է, որ կողմերի միջեւ պայմանավորվածության համաձայն՝ Յուրչենկոն չի կարող խաղալ իր նախկին թիմի դեմ։

Հիշեցնենք, որ «Անժին» մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է հայկական արմատներով դարպասապահին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Ուֆային»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով