18:16  ,  27 հունիսի, 2012

Էդգար Մալաքյանը երեք տարվա պայմանագիր է կնքել «Վիկտորիայի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը կարիերան կշարունակի Պլզենի «Վիկտորիայում»:

Չեխական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը փորձաշրջան անցնելուց հետո երեք տարվա պայմանագիր է կնքել «Վիկտորիայի» հետ:

Չեխիայի 2011/2012թթ. առաջնությունում «Վիկտորիան» զբաղեցրել է երրորդ տեղը եւ հնարավորություն է ստացել մասնակցել Եվրոպայի լիգային:

Էդգար Մալաքյանը «Փյունիկի» մանակապատանեկան դպրոցի սան է: 2007 թվականից հանդես էր գալիս երեւանյան ակումբի առաջին թիմում:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում