10:51  ,  5 ապրիլի, 2016

«Նանտը» մտադիր չէ նոր պայմանագիր առաջարկել Միշել Տեր-Զաքարյանին

Ֆրանսիական «Նանտի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանն ապրիլի 4-ին հանդիպել է ակումբի նախագահ Վալդեմար Կիտի հետ:

L’Equipe-ի համաձայն՝ ֆրանսիական ակումբը մտադիր չէ երկարաձգել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: «Նանտը» գլխավորելու հիմնական թեկնածուներից է Կրիստիան Գյուրկուֆը, որն աշխատում է Ալժիրի հավաքականում:

Միշել Տեր-Զաքարյանը 2012-ից է գլխավորում «Նանտը», որը Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրից հետո 44 միավորով 10-րդ տեղում է: Ավելի վաղ ՀՖՖ նախագահը հայտարարել էր, որ Տեր-Զաքարյանին արել է Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկ, սակայն մարզիչը մերժել է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս