13:45  ,  3 ապրիլի, 2016

Անաստասիա Գալուստյանի ելույթն ու արդյունքը աշխարհի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը 24-րդ տեղը գրավեց ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում անցկացված գեղասահքի աշխարհի առաջնությունում

Ազատ ծրագրում 16-ամյա մարզուհին վաստակեց 136.07 միավոր եւ վերջինն էր որակավորման փուլը հաղթահարած 24 մասնակիցների մեջ: Կարճ ծրագրում Անաստասիան 53.24 միավորով 38 մասնակիցների մեջ գրավել էր 20-րդ տեղը:

Աշխարհի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի գեղասահորդ Եվգենիա Մեդվեդեւան, որն ազատ ծրագրից հետո հավաքեց 223.86 միավոր: Ազատ ծրագրում 16-ամյա Մեդվեդեւան գրանցեց 150,10 միավոր, ինչն աշխարհի ռեկորդ է: Մոսկվայում ծնված Եվգենիան ունի հայկական արմատներ: Նրա հայրն Արման Բաբասյանն է, իսկ մայրը նախկին գեղասահորդ է: 

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մէջ էին մտել նաեւ Սլավիկ Հայրապետյանը եւ Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը, որոնք չէին կարողացել հաղթահարել որակավորման արգելքը:

Կարճ ծրագրի ելույթը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում