13:26  ,  27 հունիսի, 2012

Հելսինկի. Հայաստանի հինգ աթլետներ մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

Հելսինկիում տեղի է ունեցել աթլետիկայի Եվրոպայի 21-րդ առաջնության բացման արարողությունը, որին Ֆինլանդիայի Սենատի հրապարակում հետեւել է 15 հազար մարդ։
Առաջնության մասնակցում են 50 երկրների 2200 աթլետներ։ Ամենամեծաթիվը Գերմանիայի հավաքականն է՝ 165 մարզիկ։

Եվրոպայի առաջնությունը վերջին գլխավոր փորձն է հուլիսի 27-ին մեկնարկելիք Լոնդոնի Օլիմպիական խաղերից առաջ։ Հայաստանի չորս օլիմպիականները եւս մասնակիցների թվում են։

Հեռացատկի մրցաշարին կմասնակցեն Վարդան Փահլեւանյանն ու Արսեն Սարգսյանը, նիզականետման հատվածում՝ Մելիք Ջանոյանն ու Քրիստինե Հարությունյանը, նաեւ 400 մետր արգելավազքում՝  Ամալիա Շառոյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում