00:02  ,  27 մարտի, 2016

Տիգրան Կիրակոսյանն՝ աշխարհի գավաթակիր

Հայաստանը ներկայացնող Տիգրան Կիրակոսյանը ոսկե մեդալ է նվաճել Մոսկվայում 24-ից 27-ն անցկացվող սամբոյի «Անատոլի Խառլամպիեւի հուշամրցաշարում», որն աշխարհի գավաթի խաղարկությունն է, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի կայքը:

Կիրակոսյանն ամենաուժեղն էր մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում: Սամվել Բադալյանը (68կգ) եւ Մավրիկ Նասիբյանը (74 կգ) պարտվել են միայն եզրափակիչում եւ արժանացել արծաթե մեդալների:

Մրցաշարին Հայաստանը ներկայացել է հինգ մարզիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում