12:15  +04,  26 մարտի, 2016

Հարություն Մերդինյանն՝ աշխարհի գավաթակիր

Քաթարի մայրաքաղաք Դոհայի Aspire Dome ակադեմիայում 9-րդ անգամ անցկացվող միջազգային ֆեդերացիայի World Challenge Cup մրցաշարում հաղթողի կոչումը նվաճել է Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Մերդինյանը, հաղորդում է thepeninsulaqatar-ը:

Հարություն Մերդինյանը հավասարը չի ունեցել նժույգի վարժությունում՝ 15.675: Մրցանակային եռյակում նա հետ է թողել Խորվաթիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներին:

Օղակների վարժությունում Վահագն Դավթյանն (15.800) ու Արթուր Թովմասյանը (15.775) նվաճել են համապատասխանաբար արծաթե եւ բրոնզե մեդալները՝ զիջելով միայն աշխարհի չեմպիոն, հույն Էլեֆտերիոս Պետրոնիասին (15.875):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: