17:48  ,  25 մարտի, 2016

Թբիլիսիի օլիմպիական վարկանիշային Գրան պրի. Հայ ձյուդոիստների արդյունքը

Թբիլիսիում մեկնարկած ձյուդոյի օլիմպիական վարկանիշային Գրան պրիում 60 կգ քաշային կարգում Գարի Հարությունյանը (Հայաստան) որակավորման փուլում մրցեց Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեթ Շահին Կաբայի հետ եւ պարտություն կրեց՝ դուրս մնալով պայքարից:

66 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը (Հայաստան) մեկնարկային գոտեմարտում պարտվեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ռուսաստանցի Արսեն Գալստյանին, որը հաջորդ փուլում արդեն պարտվեց եւ զրկվեց մեդալների համար պայքարելու հնարավորությունից:

Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայցրած Ժաննա Ստանկեւիչը (52 կգ) առաջին գոտեմարտում հաղթեց իսրայելցի Ռոնի Շվարցին, բայց երկրորդում տանուլ տվեց իտալացի Օդետե Ջիուֆրիդային:

Մարտի 26-ին 73 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Արսեն Ղազարյանը, 81 կգ-ում՝ Ռաֆայել Դավթյանն ու Անդրանիկ Չափարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում