23:09  ,  24 մարտի, 2016

Մայամի. Մարգարիտա Գասպարյանը պարտվել է երկրորդ շրջանում

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը դուրս է մնացել Մայամիի մրցաշարից, որի մրցանակային հիմնադրամը 6.1 միլիոն դոլար է:

Երկրորդ շրջանում մոսկվացի մարզուհին մրցել է շվեյցարացի Տիմա Բաշչինսկու հետ եւ պարտվել է 3:6, 1:6 հաշվով: Պայքարը տեւել է 56 րոպե: Աշխարհի 19-րդ ռակետի հետ Մարգարիտա Գասպարյանը հանդիպում էր առաջին անգամ:

Բաշչինսկու հաջորդ մրցակիցը կլինի սերբ Անա Իվանովիչը, որը պարտության է մատնել բրազիլացի Տելիանա Պերեյրային:

41-րդ ռակետ Մարգարիտա Գասպարյանն առաջին շրջանում 6:3, 7:5 հաշվով առավելության էր հասել 40-րդ ռակետ, գերմանացի Անիկա Բեկի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս